June 13

Լեզվագործունեության ճամբար

Լեզվագործունեության ամառային բաց ճամբար

Շաբաթվա ամփոփում

Այս շաբատ 10․06-ից ես հաճախում եմ ճամբար ընկեր Արմինեի ջոկատում։

Առաջին օրը ծանոթացանք մեր խմբի անդամների հետ։

Կատարել ենք լեզվական խաղեր։

Լեզվական խաղեր
Meghu_2022_3_4[1185].pdf

13․06 Այսօր ընկեր Արմիներ հետ գնումներ կատարեցինք հետո պատրաստեցինք համեղ բուտերբրոտներ։ Իմ բուտերբրոտի մասին հորինուկ եմ գրել։

Բկլիկը

Բկլիկը ծնվել է 1999 թվականին։ Նա ապրում է Բկլատստանում։ Նա ունի շատ ընկերներ։ Բկլիկը շատ է սիրում պիցցա։ Նա ամեն օր խաղում է իր ընկերների հետ։ Սիրած խաղը ֆուտբոլն է։ Բկլիկը ունի կարճ մազեր, որովհետև նա իր մազերը կտրում է։ Մի անգամ նա ընկերոջը պաշտպանեց, որովհետև անծանոթը խփել էր նրան։ Երբ բկլիկը մեծացավ, նա բարեգործություն արեց աղքատներին, որովհետև նա փոքր ժամանակվանից ուզել էր դառնալ բարեգործ։

June 3

Ճամբարային երկրորդ շաբաթ

03․06

Այսօր մեր ջոկատի երեխաները լողացին, իսկ ես օպերատորի դերում էի։))

Ընկեր Ջուլիետան սովորեցրեց հելիունով աշխատել։

04․06

Այսօր մենք կերանք նախորդ օրվա մեր պատրաստած պաղպաղակները, հյուրասիրեցինք մեկս մյուսին։ Հետո ընկեր Ջուլիետայի հետ կարեցինք կտորից տոպրակներ, ինձ մոտ շատ արագ ստացվեց։ Հետո լողացանք, խաղացինք ջրային խաղեր։

Սա իմ կարած պարկն է:)

05․06

Այսօր ձիավարեցինք ագարակում։ Հետո գնացինք Բախշյան այգի։

06․06

Մենք ճամփորդեցինք դեպի Վարդավառի այգի։ Ես այնտեղ չէի եղել։ Ինձ շատ դուր եկավ։ Մենք շրջեցինք տարածքում և հավաքեցինք ընդամենը մեկ պարկ աղբ։

7․06

Մայրենիի գիտելիքների ստուգման օր։ Ես այն գերազանց հանձնեցի։

June 3

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

27․05

Առաջին օրը ծանոթացանք մեր ջոկատի հետ։ Քննարկեցինք ամբողջ շաբաթվա անելիքները։

28․05 Ոչ աշխատանքային օր

29․05

Ես բացօթյա ընթերցանություն եմ արել։

30․05

Ընկեր Ջուլիետայի հետ կարել ենք խաղալիքներ, բարձեր։ Պատրաստել ենք մրգային ֆռեշ։

31․05 Ճամփորդել ենք։ Հաղթահարել ենք Լճասարի բարձունքը։

May 27

Անհատական ուսումնական պլան․ 4-րդ ուսումնական շրջան

Անուն Ազգանուն՝ Մաքս Առաքելյան

Ջոկատի անուն՝ Սևան
Կարգախոս՝ Նույն լիճը  երկու անգամ չես մտնի, բայց Սևանում հավերժ կլողաս ու կվայելես։ 

Ջոկատի օրակարգ՝

1-ին շաբաթ

Ճամբարային օրակարգ

09:00-09:30` առավոտյան ընդհանուր պարապմունք

09:30 -14:00` ճամբարային նախագծեր

12:00-12:30` ընդմիջում

14:00-17:00` երկարացված օրվա տարատարիք ճամբար

Ծրագիրն ըստ օրերի՝

Մայիսի 27 երկուշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Ճամբարային անհատական պլանի քննարկում, բլոգային աշխատանք, օրվա աշխատանքի բաժանում
Ծանոթացում ճամբարականներով՝ խաղի միջոցով
Ընտրում ենք ջոկատի անունը, նկարում ենք լոգոն, որոշում կարգախոս
Սովետական մուլտերի թարգմանություն․ մուլտի ընտրություն
Quizz-ծրագրով հայրենագիտական վիկտորինայի կազմում
Պատրաստվում ենք Բարձունքի հաղթահարմանը
Հայրենագիտական խաղ, մրցույթ- ազգային խաղեր
11։05-11։50- Հետաքրքիր մաթեմատիկա Ջուլիետա Քերոբյանի հետ

Մայիսի 29 չորեքշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
10։10-11։00- Լողի վայելք
Ֆուտբոլային հանդիպում
Խմորաքանդակների ստեղծում
Ճամբարային ֆեյշնի ֆլեշմոբ՝ սանրվածքների օր
Համեղ խոհանոց՝ պատրաստում ենք պաղպաղակ
Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքներ
12։50-13։30- Ազգային երգի ուսուցում

Մայիսի 30 հինգշաբթի

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15
Մարզական հանդիպում մայր դպրոցում
Համեղ խոհանոց- չորաբլիթներով, սերուցքով և մրգերով համեղ ուտեստ
11։55-13։30- Հետաքրքրաշարժ մաթեմատիկա Ջուլիետա Քերոբյանի հետ

Մայիսի 31  ուրբաթ

Ընդհանուր պարապմունք` 9.00-9.15

Բարձունքի հաղթահարում-ճամփորդություն