May 24

Հաց

Հացն առաջին անհրաժեշտության սննդամթերք է, որը պատևաստվում է հացահատիկների ալյուրից ստացված խմորից և այլ հավելյալ բաղադրիչներից։ Հացի մասին շատ լեգենդներ կան հյուսված։ Ըստ լեգենդի՝ հացը պատահաբար է ստեղծվել մի հին եգիպտացու կողմից։Մարդիկ սկսել են հաց պատրաստել դեռևս 30 հազար տարի առաջ։ Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը հացի հնագույն հայրենիքներից է։ Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ հազարամյակում։ Այդ են վկայում մի շարք հնավայրերի՝ Շենգավիթի, Մոխրաբլրի, Լճաշենի պեղումներից հայտնաբերած աղորիքներն ու թոնիրները։ Միջնադարյան Հայաստանում հացը թխում էին նաև սաջի՝ հատուկ մետաղաթիթեղի վրա։ Տարածված էին բոքոնը, մատնաքաշը, բաղարջը և, իհարկե, մեր նշանավոր լավաշը։

Այսօր Հայաստանում աճում է երկու տեսակի ցորեն՝ կարմրահատ և սպիտահատ։ Կարմրահատն ամենից շատ մշակում են Շիրակում, Բագրևանդում և Տարսոնում, սպիտակահատը՝ Արարատյան դաշտում։

Ասում են՝ մի անգամ Արամազդը կանչում է արևի ու ռազմի աստված Վահագնին և սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին և ասում․

-Վերցրե՛ք այս երկու տոպրակները, տարե՛ք և նվիրաբերե՛ք մարդկանց։ Մեկի մեջ կարմրահատ ցորեն է, մյուսի մեջ՝ սպիտակահատ։ Կարմրահատը այրերի համար է, սպիտակահատը՝ կանանց։ Սպիտակահատ ցորնահաց ուտելով՝ բոլոր հայուհիները սպիտակամորթ կդառնան, իսկ կարմրահատ ցորնահացը տղամարդկանց կդարձնի առնական։ Զգո՛ւյշ եղեք, հանկարծ չշփոթե՛ք։ Նորից եմ ասում՝ կարմրահատը տղամարդկանց, սպիտակահատը կանանց համար է։

Սակայն Վահագնն ու Աստղիկը մոռանում են Արամազդի պատվիրանը և հասնելով մարդկանց մոտ՝ չեն կարողանում որոշել, թե որ տոպրակն ում տան։

-Արի՛ խառնենք տոպրակներն ու տանք մարդկանց, ցորենը ցորեն է, թող տղամարդիկ ու կանայք և՛ կարմրահատ ուտեն, և՛ սպիտակահատ,-ասում է Վահագնը։

Այդպես էլ անում են։ Արամազդի պատվիրանը չկատարելու պատճառով սպիտակամաշկ ու կարմրաթուշ են լինում և՛ հայուհիները, և՛  հայ տղամարդիկ։

Տեքստային առաջադրանքներ

Ըստ լեգենդի՝ ո՞վ է ստեղծել հացը։

Ըստ լեգենդի՝ հացը պատահաբար է ստեղծվել մի հին եգիպտացու կողմից։

Նշվածներից ո՞րը հացի հետ առնչություն չունի։

Աղորիք

Աքցան

Թոնիր

Սաջ

Ո՛ւշադի՛ր կարդա տեքստի միջին հատվածը և պատասխանի՛ր տրված հարցերին։

Ըստ ավանդազրույցի՝ ի՞նչ պատվիրեց մի օր Արամազդը Վահագնին և Աստղիկին։

Խառնել սպիտակահատ և կարմրահատ ցորենատեսակները

Օգնել հայերին փրկել ցորենը կիզիչ արևից

Կարմրահատ ցորենը տալ տղամարդկանց, սպիտակահատը՝ կանանց

Հեռու մնալ մարդկանցից

Հայաստանի ո՞ր շրջաններում են հիմնականում կարմրահատ ցորեն մշակում։

Կարմրահատն ամենից շատ մշակում են Շիրակում, Բագրևանդում և Տարսոնում,

Ինչո՞ւ է Հայաստանը նույնպես համարվում հացի հայրենիք։

Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ հազարամյակում։ Այդ են վկայում մի շարք հնավայրերի՝ Շենգավիթի, Մոխրաբլրի, Լճաշենի պեղումներից հայտնաբերած աղորիքներն ու թոնիրները։

Ի՞նչ տեղի ունեցավ Վահագնի ու Աստղիկի անուշադրության պատճառով։

Արամազդի պատվիրանը չկատարելու պատճառով սպիտակամաշկ ու կարմրաթուշ են լինում և՛ հայուհիները, և՛  հայ տղամարդիկ։

Ինչո՞ւ է հացը թանկ ու սուրբ համարվում։

Որովհետև հացը մարդուն օգնում է սովից։

Կատարի՛ր տրված առաջադրանքները։

Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած տառը կամ տառակապակցությունը։

Գեղեցիկ արևածագ

Աշխուժ երեխաներ

Անհամբեր սպասել

Մախթել հաջողություն

Հետևյալ բառակապակցություններից ո՞րի ընդգծված բառն է գործածված փոխաբերական իմաստով։

Բարձր լեռներ

Ոսկեծամ աշուն

Արևոտ օրեր

Համարձակ երիտասարդ

Ո՞րն է նախածանցավոր բառ։

տնակ

տրտմություն

տգեղ

տնամերձ

Տրված բառերից ո՞րը բայ չէ։

կատակել

ճախրել

անվանել

խաղալիք

Տրված նախադասությունից դո՛ւրս գրիր այն լրացումը, որը պատասխանում է ինչպիսի՞ հարցին։

Կար-չկար, միայնակ ապրում էր մի կապույտ զանգակածաղիկ։


Posted May 24, 2024 by Մաքս Առաքելյան in category Մայրենիի ստուգատես

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*