May 24

Երիտասարդ խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չե՞ս գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացի՛ր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -հեգնեց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել:
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ ասելով.
-Բարի ճանապարհ:

1. Թվարկիր այս պատմության հերոսներին: Յուրաքանչյուրին բնութագրիր մեկ դիպուկ բառով:

Խեցգետին-երիտասարդ

Խեցգետինի մայրը-հուզվող

Խեցգետինի հայրը-զայրացկոտ

Ծեր խեցգետին- հոգատար

Գոռտեր-բամբասկոտ

2. Բացատրիր հետևյալ միտքը՝ ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:

Եթե ուզում ես մի բան սովորել պետք է շատ աշխատես և ամեն ինչ կստացվի։

3 Նշի՛ր ճիշտ պատասխանը։

Հայրն ինչո՞ւ խեցգետնին հեռացրեց իրենց մոտից։

Նա թաքուն վարժություններ էր անում գետի քարերի մոտ։

Նա չէր քայլում այնպես, ինչպես իր ընտանիքի անդամները։

Նա հոյակապ քայլքով առաջ էր գնում։

4 Խեցգետինն ինչո՞ւ արթնացրեց գորտերի մի խմբի զարմանքը։

Նա ճանապարհ էր ընկել դեպի մեծ աշխարհ։

Նա չափազանց շատ էր սիրում իր հարազատներին։

Նրա քայլվածքը տարբերվում էր մյուս խեցգետինների քայլածքից։

5 Ի՞նչ խորհուրդ տվեց ծեր խեցգետինը խեցգետնուկին։

Շարունակել ճանապարհը

Քայլել այնպես, ինչպես բոլոր խեցգետինները

Քայլել առաջ, ինչպես ինքը որոշել է

Տեքստի <Հեգնեց նրանցից մեկը> արտահայտությունը տրվածներից որո՞վ կփոխարինեիր։

Հասկացրեց նրանցից մեկը

Ծաղրեց նրանցից մեկը

Հորդորեց նրանցից մեկը

Ո՞ր շարքի բոլոր բառերն են առաջացել ածականից։

Բարձրանալ, ճամփորդել, շողալ

Երկարել, սպիտակել, ուրախանալ

Փոքրանալ, թերթել, անձրևել

8 Տեքստից դո՛ւրս գրի՛ր գործողություն ցույց տվող բառեր, որոնք կատարվում են ներկա պահին։

Ապրում եմ

շարունակում է

9 Տեքստում ո՞րն է <ճանապարհ> բառի հոմանիշը։

ճամփա

10 Յուրաքանչյուր գոյականի դիմաց հատկանիշ ցույց տվո մեկ բառ գրի՛ր։

երիտասարդ խեցգետին

մեծ գետ

դանդաղ քայլք

խիստ հայացք

11 Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով գործածաված երեք գոյական։

գորտեր, քարեր, եղբայրներ, հարազատներ

12 Գրի՛ր տեքստում հադիպող հետևյալ բառերի հականիշները։

Երիտասարդ-ծեր

Խիստ-հանգիստ

Հպարտ- համեստ

Լուռ-աղմկոտ

13 Տեքստից դո՛ւրս գրիր հրամայական և բացականչական հնչերանգ արտահայտող մեկական նախադասություն։ -Դե հերի՛ք է:

-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:

14 Ավարտի՛ր նախադասությունը։

Երիտասարդ խեցգետինը լուռ մնաց, որովհետև ինքն իրեն ասում էր.

-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:

15 Շարունակի՛ր պատմությունը։ Մտածի՛ր ու գրիր, թե հետո ի՞նչ եղավ խեցգետնի հետ: Պատմությունդ վերնագրի՛ր և հրապարակի՛ր։

Հաջողակ խեցգետինը

Ճանապարհին խեցգետինը հասավ մի տեղ, որտեղ փոքրիկ քարանձավ կար։ Նա ուզեց մնալ այնտեղ և իր համար ընտանիք կազմել։ Երբ երիտասարդ խեցգետինը ընտանիք ունեցավ իր ընտանիքին սովորեցրեց առաջ քայլել ինչպես ինքը։


Posted May 24, 2024 by Մաքս Առաքելյան in category Մայրենիի ստուգատես

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*