January 24

Վերջին շաբաթվա ամփոփում

Երկուշաբթի օրը ընդհանուր պարապմունք արեցինք հետո ստացանք ընթերցարանության նյութ՝ <<Վիշապին հաղթողը>>։ Հետո մենք հանդիպեցինք ընկեր Արևի հետ, ով հոգեբան է։ Խոսեցինք ընկերության մասին։

23․01

Այսօր այցելեցինք Հյուսիսայի դպրոց՝ ներկելու մեր պատրաստած դաղդղանները։

24․01

Այսօր մենք ճամփորդեցիք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։ Այնտեղ սովորեցինք սահել չմուշկներով։ Ես այնտեղ առաջին անգամ էի, ինձ համար շատ հետաքրքիր էր։

25.01

Այսօր ընդանուր պարապմունք արեցինք։ Տղաներով ընկեր Տիգրանի հետ պարեցինք <<Յարխուշտա>>։

Օրը ամփոփեցինք Բնատեխնիկական ստուգատեսով․ ես լեգոներով հավաքել էի մեքենա։

26․01

Այսօր մեր ջոկատը ընկեր Շուշանի ջոկատի հետ հետաքրքիր ֆիլմ դիտեց։ Հետո հոգեբան ընկեր Արևի հետ նորից զրուցեցինք ընկերության մասին։ Մեզ հյուր էր ելել ընկեր Մարինեն, նա իր հետ բերել էր բնական լեգոներ՝ ընկույզ, պնդուկ, ծիրանի կորիզ, փայտի կտորներ, նուշ։ Ես պատկերել էի ջրաղաց, ծաղիկ և ձնեմարդ։

January 20

Օրվա ամփոփում 19․01

Այսօր տղաներով ընկեր Սոնայի հետ գնացինք սուպերմարկետ գնումներ անելու։ Հետո վերադարձանք դպրոց և պատրաստեցինք երշիկով ու պանիրով համեղ պիցցա։

Հետո գնացինք մայր դպրոց՝ ուրբաթ համերգի։ Այնտեղ էին նաև քոլեջի սովորողները։ Բոլորս պարեցինք ու երգեցինք։ Շատ հավես օր ունեցանք։

January 18

Սևաբերդ

Այսօր մեր ջոկատով՝ ընկեր Սոնայի և ընկեր Աչերի ուղեկցությամբ ճամփորդեցինք դեպի Կոտայքի մարզ, գյուզ Սևաբերդ։ Մեզ հետ էր նաև ընկեր Շուշանի ջոկատը։ Այնքան ձյուն կար, շատ հավես և ուրախ օր ունեցանք։ Շատ առատ ձյուն էր, թավալվեցինք, սահեցինք։ Հազիվ ձյուն էինք տեսել, բոլորս էլ շատ ուրախացանք։

January 18

Օրվա ամփոփում 17․01

Այսօր մեր ջոկատով այցելեցինք քոլեջ։ Պարել ենք <<Նինարե>>, <<Կարմիր Ֆստան>> և երգել ենք <<Դերիկո>>-ն։

Հետո գնացինք քոլեջի վերնատուն, իմացանք, որ այն առաջին վերնատունն է եղել։ Դիջիթեք2024 <<Սովորեցնող-սովորող>> նախագծում քոլեջի սովորողները մեզ ծանոթացրեցին Google maps և Wikiloc ծրագրերին։

Հետո այցելեցինք գինու գործարան։ Ծանոթացանք այն սարքերին, որոնք օգտագործում են գինու արտադրության համար։ Շատ հետաքրքիր էր։

January 15

Ազգագրական ստուգատես

Պատրաստում ենք դաղդղան


Դաղդղան, դղդղան կամ խաչակ, հայկական փայտե հմայիլ, թալիսման, որին, ըստ հայկական ժողովրդական , վերագրվում էր չարխափան ուժ։ Դաղդղանը կիրառում էին մարդկանց, անասուններին ու տունը չար աչքից ու դժբախտություններից պաշտպանելու համար։ Փայտե հմայիլների պատրաստման և կիրառման ավանդույթներն ընդգրկված են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[։

Անվանման ստուգաբանություն

Դաղդղան անվանումը կապվում է բռնչի ծառի «տարտաղան», «տարտաղուն», բարբառային «դաղդաղ» կամ հենց «դաղդղան» անվանման հետ։ Այս ծառին հնում վերագրում էին չարահալած զորություն և նրա փայտից ու արմատից հմայիլներ պատրաստո։

Որոշ բարբառներում դաղդղան են անվանում ։ Հմայիլի անվանումը կարող է առաջացած լինել այս բառի՝ «ծակող, դաղող, չարը վանող» իմաստից։

Կիրառություն

Դաղդղանները, ըստ ժողովրդական հավատալիքների, ունեին չարահալած հատկություն, վանում էին չար ուժերն ու դժբախտությունները, ուստի շատ լայն կիրառություն ունեին կենցաղում։ Դաղդղան կիրառում էին մարդկանց, երեխաներին, խոշոր եղջերավոր անասուններին, տունը, գոմը և զանազան առարկաներ պաշտպանելու համար։

Պատրաստում էին տարբեր չափի դաղդղաններ։ Տունը չար աչքից պաշտպանելու համար մեծ դաղդղաններ էին կիրառում, որոնք կախում էին հիմնականում մուտքի դռան մոտ կամ տան ներսում՝ կենտրոնական սյան վրա կամ որևէ այլ աչքի ընկնող տեղում, ամրացնում էին գոմի սյունից կամ շեմքի վերևում։

Լայնորեն տարածված էր կաթնատու և լծկան կենդանիների վզից կամ եղջյուրներից մատնաչափ երկարությամբ դաղդղան կախելը՝ իբրև զարդ և չար աչքից զերծ պահելու միջոց։ Դաղդղաններ կիրառվել են նաև կահ-կարասու համար. հավատում էին, որ կարասի, կճուճի կամ տիկի վրա կախված դաղդղանը դրանցում պահվող սնունդը պաշտպանում էր կրծողներից ու միջատներից։ Առատ կարագ ստանալու համար այն կապում էին խնոցու պարանին։ Անասունների և ամանեղենի համար կիրառում էին միջին չափի դաղդղաններ։

Հատուկ փոքրիկ դաղդղաններ էին կախում երեխաների օրորոցից կամ դաստակից, ամրացնում գլխաշորին կամ բարձին, կարում մանուկների հագուստի թիկունքին։ Նորածինների համար նախատեսված դաղդղանները գլանաձև, խորանարդաձև կամ քառակուսի տափակ ուլունք էին հիշեցնում, հաճախ ունենում էին փոքրիկ տակառի ձև։ Որոշ շրջաններում կանայք ուլունքաշարերի հետ պարանոցին նաև դաղդղան էին կրում։

Փայտե հմայիլների կիրառությունը այժմ էլ տարածված է հատկապես ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Տավուշի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում։ Պահպանիչ փայտե հմայիլները մինչև օրս օգտագործվում են և լայն տարածում ունեն հատկապես երիտասարդության շրջանում։ Ներկայումս դրանց պատրաստման և կիրառման շրջանակները կապվում են փայտագործ վարպետների և ժողովրդական հավատալիքների ավանդույթը կենսունակ պահող ու պահպանող տարբեր սոցիալական խմբերի գործունեության հետ։ Դրանց կիրառությունը չար ուժերից պաշտպանելու հավատալիքից բացի ունի նաև գեղագիտական նշանակություն. ներկայումս հմայիլները գործածվում են որպես զարդ կամ բնակարանի ձևավորման պարագա։ Ժամանակակից վարպետները կրկնօրինակում են հմայիլների հին, ավանդական ձևերը, ինչպես նաև պատրաստում են նոր ոճավորումներով փայտե հմայիլներ։

Նկարագրություն

Ըստ ձևի նույնպես՝ դաղդղանները բազմազան էին։ Ամենալայն տարածումն ունեին լուսնաձև և կիսալուսնաձև դաղդղանները, որոնք Հայաստանում կիրառվում էին դեռևս հնագույն ժամանակներից։ Սա կապվում է ժողովրդական հավատալիքներում լուսնին դեռևս հնուց վերագրվող գերբնական հատկությունների հետ (պտղաբերություն, հարստություն պարգևելու զորություն, հիվանդությունների բուժում և այլն)։ Տարածված էին նաև եռանկյունաձև, ուղղանկյունաձև և սեղանաձև դաղդղանները։

Հայկական լեռնաշխարհում վաղնջական ժամանակներից տարածված են եղել գորտաձև հմայիլներն ու զարդերը։ Գորտը կապվում էր ջրի տարերքի հետ և հայ ժողովրդական հավատալիքներում հանդես էր գալիս որպես արգասավորության խորհրդանիշ, կանանց պտղաբերության հովանավոր, երեխաների պաշտպան, ուստի պատահական չէ, որ դաղդղաններ պատրաստել են նաև գորտի տեսքով, որոնք կախել են երեխաների օրորոցներից, իսկ կանայք կրել են գորտի տեսքով զարդեր։

Հայկական փայտե հմայիլների վրա պատկերվում էին հիմնականում երկրաչափական, բուսական և տիեզերական նախշեր։ Դաղդղանների նախշերը ևս խորհրդանշական իմաստ ունեին և հիմնականում մարմնավորում էին հավերժության, երկնային լուսատուների՝ արևի ու լուսնի, ջրի գաղափարները։ Ամենատարածված նախշերից են 6-8 շառավղային թերթիկներից բաղկացած վարդյակները, հավերժության նշանը, կեռխաչը, երբեմն նաև խաչը։ 19-20-րդ դարերում դաղդղանների վրա փորագրվում էին զիգզագաձև, շեղանկյունաձև, եռանկյունաձև, քառանկյունաձև նախշեր։ Նույնատիպ նախշերով էին զարդարվում նաև նույն ժամանակաշրջանի կիրառական արվեստի նմուշները՝ փայտե գաթանախշիչներ, սկուտեղներ, գուլպայի կաղապարներ, գդալնոցներ, աղամաններ, գրակալներ և այլ առարկաներ։

Պատմություն

Փայտե հմայիլների մասին վկայություններ կան 19-րդ դարի ազգագրական աղբյուրներում (Բ. Շանդրե, «Անցում Հայաստանից Ռուսաստան», Փարիզ, 1893 թ., ֆրանսերեն)։

Փայտե փորագրված հմայիլների, այդ թվում՝ դաղդղանների կիրառումը կապվում է ծառերի պաշտամունքի հետ։ Հնագույն ժամանակներում հավատում էին, որ ծառերի մեջ ոգիներ են ապրում, և հաճախ դրանց վերագրում էին չար ուժերից պաշտպանելու, հիվանդություններ բուժելու, պտղաբերություն պարգևելու և այլ կարողություններ։ Վաղ շրջանում դաղդղանները պատրաստում էին սրբազան համարվող ծառերի փայտից, ապա նաև այնպիսի ծառատեսակներից, որոնք աչքի էին ընկում դիմացկունությամբ, երկարակեցությամբ և փայտի ամրությամբ՝ ընկուզենի, կաղնի, հաճարենի, պտղատու ծառեր։ Հազվադեպ պատրաստում էին նաև մետաղից, քարից և այլ նյութերից։

Դաղդղանի պատրաստման նրբությունները շատ վարպետներ գաղտնի էին պահում։ Հմայիլները պատրաստելուց առաջ նախապատրաստվում էին հոգով և մարմնով։ Դաղդղան պատրաստում էին հիմնականում պահքի օրերին, լռության մեջ՝ մտքում բարի խոսքեր և օրհնանքներ ասելով, քանի որ համարվում էր, որ վարպետը դաղդղանը պատրաստելիս նրան դրական էներգիա էր փոխանցում, և բացասական մտքերն ու հույզերը կարող էին հմայիլի միջոցով փոխանցվել այն կրողին։

Այսօր դաղդղան պատրաստող վարպետները քիչ են։ Դաղդղանների ամենամեծ հավաքածուն ներկայումս պահվում է Փայտարվեստի թանգարանում։ Թանգարանի հմայիլների հավաքածուն ներառում է կիսալուսնաձև, եռանկյունաձև, շրջանաձև, սեղանաձև, գլանաձև, հատած կոնաձև, պրիզմայաձև, տակառաձև, ձվակերպ, գորտանման և այլ ձև ունեցող հին ու նոր շրջանի դաղդղաններ։

January 12

Էջմիածին պար, Փափուռի պար

Խորհուրդը

Պարը շատ հին է։ Ձեռքերը վեր պարզած բռնելու ձևը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ, սակայն այն, ըստ երևույթին, հեթանոսական ծագում ունի, և վեր պարզած ձեռքերը հիշեցնում են Ձոն Արևին։

Պարն ունի երեք մաս․ առաջին մասը ետ ու առաջ է, երկրորդը՝ աջ ու հավասար, երրորդը՝ տեղում։ Մեղեդին նույնպես կարելի է տարանջատել երեք մասի, որը նաև համընկնում է պարաքայլերի հետ։ Պարում են խառը, ձեռքերը ափ-ափի, արմունկները՝ դեպի վեր ծալած, դաստակները՝ գլխի, իսկ արմունկները՝ կրծքի մակարդակին։ Պարի տեմպը միջին արագության է, ռիթմը՝ հավասարաչափ։

Պարի առաջին մասում ետ ու առաջ շարժումը կատարվում է անկյունագծով աջ ու առաջ՝ խորը խոնարհումներով, որոնք ժողովուրդը մեկնաբանում է իբրև խոնարհում Մայր Խորանի առջև, սակայն շարժումների բնույթը կարծես թե ավելի արևապաշտական է։ Աջ ու առաջ և ապա ձախ ու ետ շարժումներով պարաշրջանը նախ փոքրանում, ապա վերադառնում է իր նախկին դիրքին։ Ըստ ազգագրագետ-պարագետ Սրբուհի Լիսիցյանի՝ փակ պարաշրջանը խորհրդանշում է արևի սկավառակը, իսկ շրջանագծի փոքրացումը՝ արևի մայրամուտը, նաև մահը։ Առաջին մասի խոնարհումների ժամանակ ձեռքերը շրջանագիծ-պարաշրջանից դեպի դուրս են բացվում, և պարաշրջանի հատակագիծն այդ պահին հիշեցնում է արևի սկավառակ՝ նրանից ծագող ճառագայթներով, այսինքն՝ շրջանից դեպի դուրս բացվող ձեռքերով։

Երկրորդ մասում՝ վեց աջ և վեց ձախ գնացող շարժումները կատարվում են հարթ հետագծով և փոքր խոնարհումներով, որոնք այժմ խորանից աջ և ձախ (6-6) գտնվող 12 առաքյալների պատկերների առջև խոնարհումներն են։ Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական շրջանում այդ շարժումները խորհրդանշել են 12 համաստեղությունները՝ կենդանակերպերը։

Երրորդ մասում՝ տեղում կատարվող շարժումներով հատվածը կրկին արևապաշտական խորհուրդ է կրում։ Վերև պարզած ձեռքերը մի կողմից արևի ձոնի շարժումներ են խորհրդանշում, մյուս կողմից բոցկլտացող կրակ են հիշեցնում։ Ամբողջ պարաձևի ընթացքում, թե՛ աջ, թե՛ ձախ գնացող շարժումների ժամանակ աջ ոտքը կես քայլ առաջ է մնում ձախից և մշտապես գտնվում է պարաշրջանի մեջ, իսկ ձախը՝ յուրաքանչյուր պարաքայլին, ասես շրջանից վանվելով, տարվում է դեպի դուրս։ Հիշենք, որ պարի կլոր հատակագիծը, բացի արևի սկավառակից, նաև կյանքի շրջանն ու տվյալ հասարակության ամբողջականությունն է խորհրդանշում։ Եվ քանի որ աջը հաջողության խորհրդանիշն է, իսկ ձախը՝ ձախորդության և մահվան, ապա կարելի է եզրակացնել, որ պարի ընթացքում աջը, այսինքն՝ հաջողությունը պահվում է համայնքի, հասարակության ներսում՝ փորձելով մոգական ուժերի միջոցով համայնքին հաջողություն ապահովել, իսկ ձախը՝ ձախորդությունը, թարսությունը, ամեն քայլի հետ վանվում է համայնքից, հասարակությունից դուրս։

Փափուռի պար

Փափուռի պարը չարխափան պար է։ Պարվել է չար ու բացասական ուժերին վանելու նպատակով։

Փափուռի պարի մեջ առկա են այնպիսի շարժումներ, ինչպիսիք են ծափը, ոտքով հարվածելը և «չաթմա» զարկելը։ Ըստ ավանդույթի՝ ծափերի միջոցով վախեցվում էին չար ուժերը, իսկ կրունկով կամ թաթով հարվածելով գետնին՝ ժողովուրդը հարվածում էր նրանց գլխին ու աչքերին։ Չաթման նույն ծնկածալն է։Պարն ունի երկու հատված՝ դանդաղ և արագ։ Արագ և դանդաղ մասերի շարժումները, որպես կանոն, չեն տարբերվում։ Դանդաղ մասի ժամանակ զսպանակային են շարժումները, իսկ արագ մասի ժամանակ արդեն դրանք վերածվում են թռիչքների։պարն սկսվում է քայլով դեպի աջ՝ ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայովձախ ոտքը բարձրանում և ծալվում է հետ և իջնելուց հետո կրունկով հարվածում գետնին, իր սովորական դիրքից մի քիչ առաջայնուհետև աջ ոտքն է կատարում նույն գործողությունը, կրունկով հարվածում իր դիրքից մի քիչ առաջ և նաև հետո կողքոտքերը միանում են իրար, տեղում կատարվում է զսպանակային խաղ։