May 1

Օրվա ամփոփում

30․04

Այսօր մենք կինոֆոտոյի և հայրենագիտության խմբերով հեռուսացույցով դիտել ենք կինոֆոտոյի նկարածները։ Հետո սկսել ենք տեղեկություններ փնտրել Երևանի հին ու նոր փողոցների մասին։

April 30

Երևանի հին ու նոր փողոցները

Աբովյան փողոց

Աբովյան փողոցը Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկն է, որը բացվել է 1863 թ: Ի սկզբանե փողոցը ստացավ Աստաֆյան անվանումը:

Улица Абовяна - Sputnik Արմենիա

Փողոցը ձգվում էր քաղաքի կենտրոնական մասով և հասնում կենտրոնական հրապարակ: Ժամանակին փողոցով անցնում էր հնաոճ տրամվայի երթուղի: 1883-ին, Մոսկվայի քաղաքային դումայի որոշմամբ, փողոցը ստացավ Ալեքսանդրովսկայա անվանումը՝ ի պատիվ Ալեքսանդր III- ի, իսկ 1921 թ-ին ստացավ անվանի հայ գրողի, լուսավորչի և ուսուցչի Խաչատուր Աբովյանի անունը: Այս անունը փողոցը կրում է մինչ օրս:

Քաղաքագրություն. Աբովյան փողոցի պատմությունը

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՄԱՍԻՆ

  • 1Երևան քաղաքի հատակագծի առաջին փողոցներից մեկը եղել է հենց Աբովյան փողոցը: Հենց այս փաստի հիման վրա, խոսելով քաղաքային ծրագրի մասին, մարդիկ առաջին հերթին նշում են այս փողոցը: Այսպիսով, Աբովյան փողոցի սկզբնամասը ստացավ իր երկրորդ՝ հանրաճանաչ «պլանի գլուխ»՝ ծրագրի սկիզբ անվանումը: Այս անունն այսօր էլ օգտագործվում է: Աբովյան փողոցի հենց սկզբում  կարող եք տեսնել Խ. Աբովյանի արձանը: Փողոցից մի փոքր ներքև Աբովյան հրապարակն է:
  • 2Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ Աբովյան փողոցում տեղակայված էին երկու մեծ եկեղեցիներ՝ Պողոս-Պետրոսը և Կաթողիկեն: Սովետական տարիներին երկու եկեղեցիները գետնին հավասարեցրին. Կաթողիկե եկեղեցու միայն մի փոքր մատուռ պահպանվեց: Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնը: Կաթողիկե եկեղեցու տեղում կառուցվել է նոր եկեղեցի, որը անվանվեց Սուրբ Աստվածածին: 13-րդ դարի փոքր մատուռը գտնվում է նորակառույց եկեղեցու կողքին:

Մաշտոցի պողոտա

Մաշտոցի պողոտան կարևոր նշանակության փողոց է Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Երևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկն է։ Սկսվում է Հաղթանակի կամրջից (հարավում) և ավարտվում Մատենադարանով (հյուսիսում)։ Խորհրդային տարիներին կրել է նախ Իոսիֆ Ստալինի, իսկ 1960 թվականից՝ Վլադիմիր Լենինի անունը։

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅԻ ՄԱՍԻՆ

  • 11959 թվականին պողոտայի արևմտյան ծայրի մոտ՝ բլրի լանջին՝ Ստալինի հուշարձանի ներքևում, բացվել է Մատենադարանը՝ հին ձեռագրերի ինստիտուտը։ 1962 թվականին Ստալինի արձանը հանվել է պատվանդանից, իսկ 1967 թվականին դրա վրա տեղ է գտել Մայր Հայաստան հուշարձանը։

Արցախի փողոց

Արցախի պողոտա, պողոտա Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում։ Քաղաքային նշանակության փողոց։

Որպես Տիգրան Մեծի պողոտայի շարունակություն՝ սկսվում է Սասունցի Դավթի հրապարակից դեպի հարավ, այնուհետև Թեյշեբաինի փողոցից հարավ շարունակվում է արևմուտք դեպի Արտաշատի խճուղի։

Խորհրդային տարիներին կոչվել է Բաքվի փողոց։ Արցախյան շարժման առաջին տարիներին վերանվանվել է Արցախի պողոտա։

Հանրապետության փողոց

Այս փողոցը բովանդակալից ու հետաքրքիր պատմություն ունի։ Այն պաշտոնապես բացվել է 1856 թվականին, բայց միայն 1890 թվականին է դարձել բարեկարգ, երեկոյան լավ լուսավորվող, ցածրահարկ տներով ու փոքր առուներով փողոց։

Այն կոչվում էր Նահանգային, քանի որ այստեղ էր գտնվում վարչական դատարանի շենքը։  Դա չափազանց կարևոր շենք էր, քանի որ այն պահին քաղաքի միակ վարչական կենտրոնն էր։

Улица Анрапетутян - Sputnik Արմենիա

Հեղափոխությունից հետո՝ 1921 թվականին Նահանգայինը վերանվանվեց Լենինի փողոց։ Այստեղ էր գտնվում Առաջին հանրապետության կառավարության շենքը։ Հենց այս շենքի օվալաձև պատշգամբից Սարդարապատի մարտում հաղթելուց հետո Արամ Մանուկյանը հռչակեց Հայաստանի անկախությունն ու կարդաց Անկախության հռչակագիրը։

Анрапетутяна 9. Старый Ереван - Sputnik Արմենիա

1950 թվականին այն Հայաստանի կոմունիստական կուսակցության հիմնադիր Ստեփան Ալավերդյանի պատվին անվանեցին Ալավերդյանի փողոց։ Սակայն 1990 թվականին որոշում կայացեց անվանել այն Հանրապետության, հաշվի առնելով այն փաստը, որ այնտեղ է ընթերցվել Առաջին հանրապետության հռչակագիրը։

Ամիրյան փողոց

Ամիրյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի։

Ամիրյան 3 շենքը

Ամիրյան 3 շենքը

Սկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Սարյան փողոցը։ Հատվում են Եզնիկ Կողբացու փողոցը, Մաշտոցի պողոտան և Խորեն Աբրահամյան փողոցը։ Ամիրյան փողոցից սկիզբ է առնում Զաքյան փողոցը, ավարտվում է Քոչինյան փողոցը։

Նախասովետական ժամանակաշրջանում կոչվում էր Նազարովսկայա փողոց։ 1918-ից 1921 կրել է ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափորի անունը։ Հայաստանի անկախանալուց հետո, 1990-ական թվականներին, փողոցը մի քանի տարի կոչվել է Վռամշապուհ արքայի անունով, այնուհետև կրկին ստացել է նախկին անվանումը։

Ամիրյան 9 հասցեում է Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցը։ Նախկինում այդ վայրում գտնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը քանդվել է խորհրդային իշխանությունների հրամանով։

1939 թվականին քանդված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

1939 թվականին քանդված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

Վազգեն Սրգսյան փողոց

Վազգեն Սարգսյան փողոց, փողոց Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ռազմա-քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի անվամբ։Փողոցը սկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Շահումյանի պուրակին հարակից Իտալիայի փողոց և Մովսես Խորենացու փողոցի հատման խաչմերուկ։ Հատող փողոցներ՝

  • Դեղատան փողոց
  • Պետրոս Ադամյան փողոց
  • Գրիգոր Տեր-Գրիգորյան փողոց (Երևան)

Խորհրդային տարիներին փողոցի կենտ համարների շենքերով մայթին հարող հատվածը կոչվել է Շահումյան փողոց՝ ի պատիվ Ստեփան Շահումյանի։ Հայաստանի անկախության հռչակումից հետո վերանվանվել է Խորհրդարանի փողոց՝ ի պատիվ Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի։ Փողոցի զույգ համարների շենքերով մայթին հարող հատվածը մաս է կազմել Նալբանդյան փողոցին։ Փողոցի մի մասը Վազգեն Սարգսյանի անունով կոչվել է 2000 թվականին։ Նույն թվականին Խորհրդարանի փողոցից անջատվել է ևս մի հատված, որն անվանվել է Բեյրութի փողոց։

undefined

Նշանակալի օբյեկտներ

  • Փողոցը 1946-1949 թվականներինՀակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն
  • ՀՀ կենտրոնական բանկ
  • ՀՀ դատախազություն
  • Սպիտակ տուն
  • Եսայի Ջանփոլադյանի թատրոն, Սպայի տուն,
  • «Էրեբունի-Երևան 2750» շատրվաններ զբոսայգի
  • Վազգեն Սարգսյանի կիսանդրի (Երևան)
  • Շահումյանի անվան պուրակ
  • Ստեփան Շահումյանի հուշարձան (Երևան, Շահումյանի հրապարակ)
  • Կամար բիզնես կենտրոն
  • ՀՀ վճռաբեկ դատարան
  • «Էրեբունի-պլազա» բիզնես-կենտրոն
  • Արմսվիսբանկ
  • Հայաթ-փլեյս հյուրանոցային համալիր
  • Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա

Վազգեն Սարգսյանի կիսանդրի (Երևան)

Վազգեն Սարգսյանի կիսանդրի (Երևան)

Վազգեն Սարգսյան և Դեղատան փողոցների խաչմերուկում են գտնվել Բանկի շենքը. Գյուղատնտեսական բանկը և Գյուղբանկի աշխատողների բնակելի տունը։

Փողոցի շինարարությունն ու բարեկարգումը սկսվել են 1860 թվականին ու տևել  գրեթե 30 տարի։ Ի սկզբանե այն կոչվում էր Սուլեյմանխանովսկայա։

Նալբանդյան փողոցը

1884 թվականին որոշում կայացվեց վերանվանել փողոցը ռուս-թուրքական պատերազմի հերոս, գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի պատվին։ Արդեն 1921 թվականին այն վերանվանեցին հայ գրող ու Հայաստանի օրհներգի խոսքերի հեղինակ Միքայել Նալբանդյանի պատվին։

Улица Налбандяна 48. Старый Ереван - Sputnik Արմենիա

Հին շենք Նալբանդյան փողոցում

Սա քաղաքի կարևորագույն փողոցներից էր, այստեղ էին գտնվում Թբիլիսիի առևտրային բանկի շենքը և ամենախոշոր դեղատներից մեկը։

Արամի փողոց

Արամի փողոցը Երևանի ամենահին ու ամենակոլորիտային փողոցներից է։ Պատահական չէ, որ մայրաքաղաքի XIX դարի վերջի XX դարի սկզբի ճարտարապետական տեսքը վերականգնող նախագիծը լինելու է այն չորս փողոցների վրա, որոնցից մեկը հենց Արամին է։

undefined

XIX դարում փողոցը կոչվում էր Ցարսկայա, ռուս կայսր Նիկոլայ առաջինի պատվին, որը  1837 թվականին Երևան էր այցելել։ Նա ապրում էր այդ փողոցի երկհարկանի տանը։ Ի դեպ՝ մարդիկ փողոցն անվանում էին ոչ թե Ցարսկայա, այլ Ցարսկի։

undefined

Ցարսկայա փողոցը մինչև 1919 թվականը

undefined

1918 թվականի մայիսին առաջին հանրապետության հռչակումից հետո փողոցն անվանեցին Ազատության, իսկ արդեն 1919-ին այն նորից վերանվանեցին՝ ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի պատվին՝ Արամի։

Այդ փողոցը միշտ կարևոր տնտեսական ու առևտրական կենտրոն էր։ Հենց այդ փողոցի վրա են գտնվել Պետական բանկը, տղամարդկանց գիմնազիան ու մի քանի խոշոր հաստատություններ։

Բուզանդի փողոց

Այս փողոցի կառուցապատումը սկսվեց 1830-ականներին։ Ի սկզբանե այն կրում է Կովկասում մարտական գործողությունների ընթացքում առանձնացած Բարսեղ Բեհբութովի անունն ու կոչվում էր Բեհբութովսկայա։

Улица Павстоса Бузанда - Sputnik Արմենիա

Բեհբութովսկայա (այժմ՝ Փավստոս Բյուզանդի) փողոցը

1920 թվականին փողոցը վերանվանեցին «Դաշնակցության»  հիմնադիրներից Սիմոն Զավարյանի անունով։ Մեկ տարի անց այն անվանվեց հեղափոխական Ռուբեն Ռուբենովի, իսկ ավելի ուշ՝ բոլշևիկ Յակով Սվերդլովի անունով։ 1990-ականներից փողոցը կրում է V դարի հայ պատմիչ Փավստոս Բուզանդի անունը։

Старые дома на улице Бюзанда - Sputnik Արմենիա

Բյուզանդի փողոցի հին տներից

Փողոցը  կառուցապատված էր հիմնականում բնակելի շենքերով  XIX-XX դարերին բնորոշ ճարտարապետական ոճի մեջ՝ նախապարտեզներով, ներքին բակերով ու փողոցի կարմիր գծի վրա գտնվող բնակելի շինություններով։

April 24

Օրվա ամփոփում

23․04

Այսօր մենք հայրենագետների և բուսաբանների խմբերով ճամփորդեցինք դեպի Երևանի Բուսաբանական այգի։ Ծանոթացանք տարբեր բուսերի, ծաղիկների, թփերի և ծառերի հետ։ Ինձ ամենից շատ դուր եկավ Չինական վարդը։ Օրս շատ հետաքրքիր անցավ։

February 26

Նախնադարյան մարդ, գործիքներ,հագուստ

Մարդկության պատմության վաղ շրջանն անվանում են նաև քարի դար,քանի որ այդ ժամանակ մարդու պատրաստած և օգտագործած պարզունակ գործիքները հիմնականում քարից էին (կայծքար, վանակատ և այլն): Քարի դարը բաժանվում է երեք մեծ շրջանի`   հին քարի դար(պալեոլիթ), միջին քարի դար (մեզոլիթ) և նոր քարի դար (նեոլիթ):

Մարդկությունն ունի ավելի քան 3 միլիոն տարվա պատմություն: Հնագույն մարդիկ ապրել են երկրագնդի տարբեր վայրերում:  Հնագույն մարդիկ ապրում և աշխատում էին խմբերով: Նրանք հաղորդակցվում էին գլխի, ձեռքերի, մատների շարժումներով։ Հազարամյակների ընթացքում ձևավորվել է լեզուն (խոսքը), որն ավելի է համախմբել մարդկանց: Լեզուն մարդու կարևորագույն նվաճումներից էր:

Սկզբում մարդիկ ապրում էին 15–20 անհատներից կազմված փոքրիկ խմբերով, որոնց անվանում են նախնադարյան հոտեր: Այդ խմբերը բնակության մշտական տարածք

չունեին և սնունդ հայթայթելու համար անընդհատ տեղաշարժվում էին:

Հնագույն մարդիկ հիմնականում զբաղվում էին հավաք չությամբ ու որսորդությամբ: Հավաքչությամբ զբաղվում էին կանայք և երեխաները: Նրանք հավաքում էին վայրի ցորեն, գարի, արմատներ, հատապտուղներ, մրգեր և այլն: Որսորդությամբ զբաղվում էին տղամարդիկ: Նրանք որսում էին մանր և խոշոր կենդանիներ`   այծյամ, վարազ, մամոնտ և այլն: Գետերի, լճերի և ծովերի ափերին զբաղվում էին նաև ձկնորսությամբ: Նախնադարյան հոտերն ապրում էին քարանձավներում: Մարդու առաջին գործիքը հատիչն էր`   քարի մի կտոր, որի երեք ծայրը սրված էր: Հատիչով կտրում էին, տաշում, հղկում: Հետագայում գործիքներ էին պատրաստում նաև փայտից և ոսկորից: Ստեղծվեցին նոր գործիքներ`   կտրիչներ, քերիչներ, ծակիչներ և այլն: Մեծ նշանակություն ունեցավ կրակի ստացման գյուտը: Սկզբում մարդիկ ծանոթ էին միայն կայծակից կամ հրաբխից բռնկված կրակին: Հետագայում սովորեցին փայտի կտորները շփելով կամ կայծքարի հարվածով կրակ ստանալ: Կրակով տաքացնում էին կացարանը, կերակուր պատրաստում, պաշտպանվում վայրի գազաններից:

Բրոնզի դար

Պղնձաքարի դարաշրջանին հաջորդում է բրոնզի դարը։

Մաքուր պղինձն իր փափկության պատճառով գործածության ավելի փոքր շրջանակներ ուներ։ Մարդը պղնձի և անագի կամ կապարի խառնուրդից ստանում է մի այլ մետաղ՝ բրոնզ, որը շատ ավելի ամուր էր քան պղինձը և հեշտ մշակելի։ Սկսեցին գործիքները պատրաստել բրոնզից, ինչը զարկ տվեց արհեստների զարգացմանը և մասնագիտացմանը։ Մեծ հաջողությունների հասավ մետաղների մշակումը։

Բրոնզե գործիքների հանդես գալը նպաստում է բերքատվության բարձրացմանը, տնտեսության բոլոր ճյուղերի արագ զարգացմանը։ Զգալի զարգացում է ապրում հողագործությունը։ Ընդարձակվում են մշակովի հողերը, հատկապես հացահատիկային ցանքստարածքները, բարելավվում են աշխատանքային գործիքները։ Մշակում են գարի, ցորեն, կորեկ, հաճար։  

Բրոնզի դարում աշխուժանում է ապրանքափոխանակությունը ինչպես հարևան տոհմերի ու ցեղերի, այնպես և հեռու երկրների միջև։

Երկաթի դար

Երկաթի հանքերը բնության մեջ շատ ավելին են, քան պղնձինը՝ հատկապես Հայաստանում։ Բայց երկաթը հանքաքարից ստանալու համար անհրաժեշտ էր շատ
ավելի մեծ ջերմաստիճանի կրակ, ինչը մարդուն երկար ժամանակ չէր հաջողվում ստանալ։

Երբ մարդը կարողացավ երկաթ ձուլել, հասարակությունն ստացավ երկաթե գործիքներ և զենք պատրաստելու էժան հումք։ Երկաթն ավելի ամուր էր, քան բրոնզը։

Երկաթի որպես հումքի լայնորեն օգտագործումը մարդկային հասարակության մեջ հեղաշրջիչ նշանակություն ունեցավ։ Էլ ավելի զարգացան արհեստները, ընդլայնվեց ու մեծ ցավ առևտուրը։ Նախնադարյան համայնական կարգերն սկսեցին արագորեն քայքայվել և առաջացան առաջին խոշոր պետությունները։

Ինչպես տեսնում ենք, նախնադարի երեք փուլերը բավականին տաբերվում են իրարից բոլոր բնագավառներում։ Հասարակությունը ապրում է զարգացում՝ սկսած օգտագործվող գործիքներից, մինչև հաղորդակցման ձևերը։ Եթե քարի դարում նրանք շփվում էին ձեռքի շարժումներով, ապա երկաթի դարում արդեն կար հոդաբաշխ լեզուն։ Եթե քարի դարում մարդը օգտգործում էր քարից պրիմիտիվ գործիքներ, ապա երկաթի դարում արդեն կարողանում էր  ձուլել մետաղը և ստանալ ավելի բարդ գործիքներ և համաձուլվածքներ։

Հագուստ 

Հագուստի օգտագործման պատմություն

Հագուստի առաջին տարրը թզի տերևն է, որով Ադամն ու Եվան ծածկել են իրենց մերկությունը: Ավելի ուշ օգտագործվել են ծառի կեղևը, կենդանական մորթին, ձկան կաշին և այլն:

Ուշ քարի դարի հուշարձաններից հայտնաբերվել են քարե ամրակներ և ոսկրե ասեղներ, որոնցով մշակել ու կարել են մորթին: Նոր քարի դարում մանածագործության գյուտը հեղաշրջեց մարդու կենցաղը. հագուստի համար մարդն սկսեց օգտագործել բամբակե, վուշե, բրդե և այլ թելեր: Կարված հագուստի առաջին նմուշները եղել են մորթե թիկնոցները, ազդրակալները, տրեխները և այլն: