January 6

Ուսումնական Ձմեռ

«  Կամրջելով իմ և ծնողներիս Ամանորը. նմանություններն ու տարբերությունները»

1.Ամանորյա  ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։

Մեր ընտանիքում ավանդույթ է դարձել դեկտեմբերի մեկին տոնածառը զարդարելը։

Իմ ծնողները պատմում են, որ իրենք անհամբեր սպասել են նոր տարվան, երբ դասընկերներով հերթով այցելում էին միմյանց տներ և համտեսում տան մեծերի պատրաստած համովությունները։

2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա։

Ուտեստներից սիրում եմ խաղողի թփով տոլման, որը նախկինում ևս եղել է իմ ծնողների տներում։

3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները։

Իմ ծնողները ասում են, որ մեր նման նամակներ չեն գրել Ձմեռ Պապիկին և չեն էլ պատկերացրել թե ի՞նչ նվերներ էին ստանալու, բայց թե՛ մայրիկս, և թե՛ հայրիկս ուրախացել են իրենց փոքրիկ ամանորյա նվերներով, որոնք հիմնականում Ձմեռ Պապը դնում էր բարձի տակ։

Նվերի պարկում պարտադիր եղել են կեղևով ընկույզներ, մանդարին։

Իսկ հիմա մենք ամեն տարի նամակ ենք գրում, և Ձմեռ Պապը բերում է մեր ցանկացած նվերները, որոնք բազմազան են։

4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/

Նոր տարվա առաջին օրը՝ հունվարի մեկին այցելում ենք քաղաքի հրապարակ, հիանում ենք մեծ տոնածառով և քաղաքի զարդարանքներով։

5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/

6. Ի՞նչ ամանորյա  երգեր  ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/, ինչպիսի՞ տոնական հաղորդումներ կային այն ժամանակ, երբ նրանք մանուկ էին, և ինչպիսիննե՞րն են այժմ, որոնք դուք եք դիտում

Այն ժամանակ դիտել են ամանորյա տոնական ծրագրեր, որոնք շատ պարզ ու հաճելի են դիտվել, ֆիլմերից մայրիկս սիրել է <<Տանը մենակ>> ֆիլմը, որը միասին ևս դիտում ենք հիմա։

7. Վերջում, մեկնաբանում եք, հաշվում, գրանցում այժմյան ու հին ժամանակների Ամանորի  դրական կողմերն ու բացասականները։

Հին ժամանակներում ծնողներս պատմում են թե որքան երկար են տոնել Նոր տարին․ մինչև հին Նոր տարի՝ հունվարի 13-14։ Իսկ հիմա մի քանի օր և բոլորը վերադառնում են իրենց աշխատանքներին։

8. Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/

Ես կցանկանայի ,որ ամանորը տոնեինք գարնան առաջին օրը՝ մարտի մեկին։ Այդ ժամանակ բնությունը ինձ համար ավելի գեղեցիկ է, տաք է։ Իսկ ձմռանը այնքան էլ հետաքրքիր չէ, որովհետև ձյուն չի գալիս և ցուրտ է։

Բոլորին մաղթում եմ ուրախ տարի։


Posted January 6, 2024 by Մաքս Առաքելյան in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*